Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը գրանցվեց


Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այսօր գրանցեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հունվարի 10-ին տվյալ ընտրատարածքում անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով, գրանցել է Փաշինյանի թեկնածությունը, քանի որ նա ներկայացրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը գրանցեց նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած մյուս թեկնածուներին` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանին, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG