Մատչելիության հղումներ

Յան Գիլանը բարեգործական երկու համերգ կտա Հայաստանում


Ռոքի լեգենդար աստղ Յան Գիլանը գալիք գարնանը երկու բարեգործական համերգ կտա Հայաստանում՝ հասույթը տրամադրելով Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:

Deep Purple խմբ իերաժիշտները դեռ 20 տարի առաջ էին բարեգործական համերգներ կազմակերպել Աղետի գոտու վեարկանգմանն աջակցելու նպատակով՝ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում:

Այս տարի Հայաստան այցելած Յան Գիլանը, Թոմի Այոմին, Ջեֆ Դաունսին եւ այլք, կրկին եղան Աղետի գոտում ու, տպավորված հատկապես շուրջ 200 աշակերտ ունեցող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի աղետալի վիճակից, որ դեռ տնակային պայմաններում է գործում, որոշեցին ոչ միայն առանձին ձայնասկավառակ թողարկել դպրոցի շենքի կառուցման համար, այլեւ Հայաստանում հանդես գալ բարեգործական համերգներուվ, որոնցից ստացված ողջ հասույթը հատկացվելու է Գյումրիի այդ երաժշտական դպրոցին:

Համերգի կազմակերպիչների ներկայացուցիչները՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը եւ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեցին, որ պայմանագիրն արդեն ստորագրված է եւ Յան Գիլանը երգելու է Հայաստանի ֆիլհարմոնիկի նվագակցությամբ:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը ասաց. - «Հսկայական երեւույթ է, որ Յան Գիլանը պետք է գա Հայաստան ու ելույթ ունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի հետ»:

«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ իրենք ծրագրում են նոր երաժշտական գործիչքներ նվիրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG