Ռուս - վրացական հակամարտությունը սառեցրել էր Կրեմլի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի շփումները: Եվ այսօր, ըստ էության, առաջին դեպքն է, երբ խորհրդի 29 անդամները արձագանքել են դաշինքի գլխավոր քարտուղարի առաջարկին եւ համաձայնել են քննարկել «21-րդ դարի մարտահրավերները» թեման:
Երկու օր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր. - «Իբրեւ ՆԱՏՕ - Ռուսաստան համագործակցության խորհրդի ղեկավար` իմ նպատակն է, որ մենք կարողանանք համաձայնեցնել մեր հայացքները 21-րդ դարի մարտահրավերների վերաբերյալ ու կկարողանանք գործողությունների կոնկրետ պլան մշակել, որտեղ համատեղ ուժերով ավելին կանենք` այդ մարտահրավերներին դիմակայելու համար»:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում էին խորհրդի այս նիստում քննարկման առանցքային թեմա դարձնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին ռուսական օգնության տրամադրման հարցը, սակայն ռուսական կողմը հստակ հայտարարել է` «բանակցությունները հարցականի տակ կդրվեն, եթե կենտրոնանան ոչ թե «Եվրոպական անվտանգության մասին» իրենց ներկայացրած համաձայնագրի առաջարկության վրա, այլ` Աֆղանստանի»:
Կրեմլը անցած շաբաթվա վերջին ներկայացրել էր համաձայնագրի մի նախագիծ, որում` իբրեւ համագործակցության նոր ձեւաչափ, առաջարկվում էր վերանայել, ռուսական կողմի գնահատմամբ` «սառը պատերազմի ժամանակներից մնացած եւ վաղուց հնացած այնպիսի կառույցների աշխատանքը, ինչպիսին ԵԱՀԿ-ն եւ ՆԱՏՕ-ն են»:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՆԱՏՕ-ի դեմ ուղղված իր քննադատություններում պարբերաբար նմանատիպ գնահատականներ հնչեցրել է` նշելով, թե «սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն իր գոյության նոր իմաստն այդպես էլ չի կարողացել գտնել»:
Մեդվեդեւի գնահատմամբ` նոր համաձայնագիր միմյանց հետ պետք է կնքեն «եվրոպական քաղաքակրթության երեք ճյուղերը կազմող Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը»:
«Մինչեւ չվերականգնվի Եվրոպայի օրգանական մասերի ամբողջությունը, Եվրոպայի պրոբլեմները չեն լուծվելու», - հայտարարել է Մեդվեդեւը:
Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետությունների մեղադրել է պաշտոնական Մոսկվայի նոր առաջարկները արգելափակելու մեջ, նշելով` «նրանք տառապում են սառը պատերազմի հոգեբանությամբ»:
«Փակված լինելով փոքրիկ արեւմտյան տնակում եւ կարծելով, որ անվտանգ են ապրում, հարցերը լուծել աղանդավորական ճանապարհով` առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու, նրանց չի հաջողվելու», - հայտարարել է նա:
Սակայն նման գնահատականներով հանդերձ` ռուսական կողմը հայտարարում է, որ «բանակցությունները կշարունակվեն»:
Չնայած Արեւմուտքը բավական հարգալից է ընդունել պաշտոնական Մոսկվայի առաջարկների փաթեթը, սակայն նաեւ հասկացրել է, որ նրա նախաձեռնությունը հաջողություն չի ունենա: