Պաշտոնական տվյալներով Հայաստանում գրանցված է 177 հազար հաշմանդամ: Առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող այս մարդիկ ստիպված են ամեն օր պայքարել նաեւ օրվա հացի եւ տարրական իրավունքների պաշտպանության համար: Պետության տված նպաստները չեն բավականացնում, մինչդեռ աշխատանք ունի հաշմանդամների ընդամենը 10 տոկոսը:
Վանաձորցի Վահան Սարգսյանը տեսողությունը կորցրել է 6 տարեկան հասակում: Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, Վահան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմում է աշխատանք գտնելու իր ապարդյուն ջանքերի մասին: