Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը


Եվրամիությունում նախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը այսօր Աթենքում, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ Եվրամիությունն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Բիլդտը նշել է, որ կարգավորման հիմքում դրվում է երկու երկրների տարածքային ամբողջականության ապահովման, ուժի չկիռարման, ինչպես նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքների ընդունելի համակցությունը։

«Մենք ողջունում ենք այս տարվա ինտենսիվ բանակցությունները, այդ թվում՝ նոյեմբերի 22-ին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած երկկողմանի հանդիպումը։ Կրկին կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ընդունել անհրաժեշտ վճիռները, որոնք հնարավորություն կտան, հիմնվելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված հիմնարար սկզբունքների վրա, հասնել վճռական առաջընթացի», - ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG