Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը, ինչը, իր հերթին, կնպաստի կայունության եւ տնտեսական աճի ապահովմանը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը` այսօր ելույթ ունենալով Աթենքում անցկացվող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է նաեւ, թե «Մինսկի խմբի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը նպաստում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում կայունության էական ամրապնդմանը»: