Մատչելիության հղումներ

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է


Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը:

Միայն անցած տարվա ընթացքում ՁԻԱՀ-ը շուրջ 2 միլիոն մարդու կյանք է խլել աշխարհում, եւս 33 միլիոն վարակակիրներ շարունակում են պայքարել հիվանդության դեմ։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988 թվականին, անցած երկու տասնամյակի ընթացքում դրանց թիվը հասել է շուրջ 800-ի, ընդ որում` 134-ը արձանագրվել է հենց այս տարվա ընթացքում։

Վիճակագրության համաձայն, Հայաստանում վարակվածների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, տղամարդիկ են, ընդ որում, նրանց կեսից ավելին երիտասարդ են՝ 25-39 տարեկան։ Հիվանդների շուրջ մեկ երրորդի մոտ ՄԻԱՎ-ը հասել է վերջնային փուլին՝ ՁԻԱՀ-ին, որը Հայաստանում արդեն շուրջ 200 հարյուր մարդու կյանք է խլել։

Վերջին տարիներին հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ արձանագրվել են նաեւ դրական միտումներ, մասնավորապես` հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը այժմ համարվում է ոչ թե անբուժելի, այլ քրոնիկ հիվանդություն։ Գիտական հայտնագործույթունների շնորհիվ հիմա արդեն հնարավոր է կառավարել վարակի զարգացումն ու երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը։

Մյուս կողմից, առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում վերջին 8 տարիների ընթացքում հնարավոր է եղել շուրջ 17 տոկոսով նվազեցնել հիվանդությամբ վարակվողների թիվը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG