«Իմ նպատակն է ստեղծել թիմ, որը նոր մտածելակերպով, նոր գաղափարներով կարձագանքի Եվրոպայում մեր առջեւ ծառացած մարտահրավերներին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Ահթո Լոբյակասի փոխանցմամբ, դատելով այդ կազմից` Բարոզուն որոշել է նախապատվությունը տալ Եվրամիության անդամ երկրներից «խոշորներին». ազդեցիկ գրեթե բոլոր պաշտոնները տրվել են «ծանրքաշային» երկրների ներկայացուցիչներին։
Ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատարի թեկնածուն Չեխիայի ներկայացուցիչ Շտեֆան Ֆյուլեն է. դա, «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբանի կարծիքով, թույլ է տալիս ենթադրել, որ արեւելյան հարեւանների հետ հարաբերությունները գոնե միառժամանակ չեն համարվի առաջնահերթություն։
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրոպական միության բարեփոխումների Լիսաբոնի պայմանագիրը, որի վավերացումը արդեն ընձեռել է Եվրամիության երկու ղեկավարների ընտրության հնարավորություն. վերջերս Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվեց բելգիացի Հերման վան Ռոմպյուին, բարձրագույն ներկայացուցիչ` բրիտանուհի Քեթրին Աշթոնը, ում այդ պաշտոնում դեռ պետք է հաստատի Եվրախորհրդարանը։