Մատչելիության հղումներ

«Հատիսի» հաղթանակը «Բեշիկթաշի» նկատմամբ՝ «կամքի ուժի եւ կազմակերպված պաշտպանության արդյունք է»


Նոյեմբերի 26-ին Ստամբուլի «Բեշիկթաշին» 87-64 հաշվով ջախջախելուց հետո Երեւան վերադարձած «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն իրենց հաղթանակը կամքի ուժի եւ լավ կազմակերպված պաշտպանության արդյունք է համարում:

Ստամբուլի «Բեշիկթաշը» համարվում է Եվրոպայի գավաթի 2009/10 թվականների խաղարկության կանանց բասկետբոլի ուժեղագույն թիմերից մեկը, մինչդեռ երեւանյան «Հատիս»-ը կազմավորվել է 2009-ի օգոստոսին եւ առաջին խաղերն է անցկացնում: Գիա Ղազանչյանն ասում է՝ հաղթել են հակառակ բոլոր կանխատեսումներին:

«Շատերն էին կանխատեսում «Բեշիկթաշի» հաղթանակը. նախ «Բեշիկթաշը» հաղթել էր Հունաստանի «Աթինիակոսին», այն թիմին, որը մեր նկատմամաբ էր հաղթանակ տարել, բացի այդ՝ շատ դժվարությամբ եւ մեկ օր ուշացումով ենք հասել Ստամբուլ, մի քանի չվերթներ հետաձգել էին, Ստամբուլում չենք հասցրել նույնիսկ մարզվել, իսկ բասկետբոլիստներից մեկը՝ Միլիցա Դաբովիչը միայն խաղահրապարակում է ծանոթացել իր թիմակիցներին, բայց աղջիկները դրսեւորեցին իրենց կամքի ուժն ու հենց խաղի սկզբից մինչեւ վերջ մենք էինք թելադրում խաղի ընթացքը, եւ նկատելիորեն գերազանցում էինք հակառակորդին», - պատմեց մարզիչը։

Ստամբուլում ընդունելությունից գոհ են, սակայն «Հատիսի» գլխավոր մարզիչը խիստ դժգոհ է մրցավարությունից. - «Երկրորդ քառորդից հետո մենք 17 միավորի առավելություն ունեինք, երբ սկսվեց երրորդ քառորդը, սկսվեց սարսափելի մրացավարությունը: Մրցավարները երեք րոպեի ընթացքում հաշիվը կրճատեցին մինչեւ 11 միավորի տարբերություն: Բայց աղջիկները ցույց տվեցին, որ կարող են առաջ անցնել եւ որ ոչ մի բան այլեւս «Բեշիկթաշին» չի օգնի, նույնիսկ մրցավարները»:


Գիա Ղազանչյանի գնահատմամբ՝ F խումբը, որում Հունաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ակումբների հետ ընդգրկված է նաեւ «Հատիսը», բոլոր 11 խմբերից ամենաուժեղն է:

Ըստ կանոնակարգի՝ խմբային փուլում յուրաքանչյուր թիմ մրցակիցների հետ երկուական խաղ է անցկացնում մեկը սեփական հարկի տակ, մյուսը մրցակցի: «Հատիսն» արդեն երեք խաղ է անցկացրել:

Առաջին խաղում Հունական «Աթինայիկոս»-ը հաղթել է հաշվի խոշոր տարբերությամբ: Երկրորդ հանդիպումը ռուսական «Չեվակատաի» հետ էր. «Հատիսը» այս խաղում գրանցեց առաջին հաղթանակը: «Բեշիկթաշի» դեմ տարած հաղթանակը 90 տոկոսով ապահովել է «Հատիսի» մասնակցությունը 1/16-րդ եզրափակիչին։

Գիա Ղազարյանը նշում է, որ մյուս խաղերին իրենք նույնպես հաղթելու տրամադրվածությամբ են գնալու:

«Հատիսը» Եվրագավաթի խմբային մրցաշարում դեռ երեք խաղ պետք է անցկացնի, երկուսը սեփական հարկի տակ, մեկն արտագնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG