Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր անդրադառանալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, ասել է. - «Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը»։
Հայաստանի նախագահը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում, կամ մոռացության մատնում:
«Ընդհակառակը», - պնդել է Սերժ Սարգսյանը, - «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում եւ ողջ աշխարհում»:
Հայաստանի նախագահը այս մասին խոսել է Հանրապետական կուսակցության համագումարի իր ելույթում։