Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարը


Երեւանի Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ համագումարը: Համագումարին հրավիրված են կուսակցության 1806 պատվիրակներ:

Համագումարին հրարավիրված են նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Համագումարին մասնակցում է նաեւ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը:

Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարին ելույթով հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ հանդիսանում է Հանրապետական կուսակցության նախագահը:

Իր խոսքում նախագահ Սարգսյանը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG