Մատչելիության հղումներ

Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվածները փախել են բանտից


Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի են դիմել մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդագրության համաձայն, փախուստը հայտնաբերվել է նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ:

Նույն բանտարկյալները 5 տարի առաջ փախել էին նաեւ Գորիսի բանտից, սակայն ավելի քան երկու ամիս անց հայտնաբերվել էին եւ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG