Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի ոստիկանությանը համակարգչային տեխնիկա եւ ավտոմեքենաներ է տրամադրել


Միացյալ Նահանգների կառավարությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում Հայաստանի ոստիկանության աշխատանքներին աջակցելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ միջազգային համագործակցության բաժնին այսօր տրամադրել է համակարգչային տեխնիկա եւ երկու ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 70 հազար դոլար:

ԱՄՆ-ի դեսպանատան կողմից միջոցառմանը մասնակցել է փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, իսկ Հայաստանի կառավարության կողմից` Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը:

Ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցամբ` նոր սարքավորումներն ու մեքենաները հնարավորություն կտան արդյունավետ եւ արագ քննչական եւ օպերատիվ գործողություններ իրականացնել, հավաքել, վերլուծել ու պահել այդ ոլորտի գործերի եւ իրավախախտների վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, ինչպես նաեւ կնպաստեն փաստաթղթերի կեղծման եւ մարդկանց կողմից սահմանը անօրինական հատելու դեպքերի կանխարգելման աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG