Հարավային Կորեայի Կոյան քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի Նազիկ Ավդալյանը այսօր երեք ոսկե մեդալ է նվաճել` հրում, պոկում վարժություններում եւ երկամարտում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, 69 կիլոգրամ քաշային կարգում Ավդալյանը երկամարտում ցույց է տվել 266 կիլոգրամ արդյունք, այդ թվում պոկում` 119 կիլոգրամ, եւ հրում` 147 կիլոգրամ, բոլոր երեք ցուցանիշներով գերազանցելով մրցակիցներին:
Տվյալ քաշային կարգում երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Օկսանա Սլիվենկոն, երրորդը` Չժան Շաոլինը Մակաոյից: Օլիմպիական չեմպիոն չինացի Լյու Չունխոնը չորրորդ տեղում է:
Սա 2009 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմի առաջին ոսկե մեդալն է: