Մատչելիության հղումներ

«Հատիս»-ը Ստամբուլում հաղթեց «Բեշիքթաշ»-ին


Երեւանի «Հատիս» բասկետբոլային կանանց թիմը Եվրոպայի գավաթի 2009/10 թվականների խաղարկության խմբային մրցաշարում երեկ երեկոյան Ստամբուլում 87:64 հաշվով հաղթել է թուրքական «Բեշիքթաշ» թիմին:

«Հատիս»-ը հաղթել է բոլոր 4 խաղափուլերում` 23-17, 28-17, 19-17, 17-13:

Նախքան այս, F խմբում ընդգրկված «Հատիս»-ը Աթենքում պարտվել էր «Աթինաիկոս»-ին, ապա Երեւանում հաղթել ռուսաստանյան «Չեվակատա»-ին:

«Հատիս»-ի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ստամբուլում տոնած հաղթանակից հետո երեւանյան թիմը գործնականում ապահովեց իր տեղը հաջորդ փուլում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG