Մատչելիության հղումներ

Թիվ 10-ում առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը ինքնաբացարկ է հայտնում


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը ինքնաբացարկ է հայտնել:

«Ինքնաբացարկ եմ հայտարարում եւ չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու [«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր] Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության թեկնածու [քաղաքագետ, նախկին պատգամավոր] Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը», - ասված է Կոստանյանի տարածած հայտարարությունում:

«Մշտապես նշել եմ, որ 10-րդ ընտրատարածքում ժողովրդի կողմից պահանջված քաղաքական որոշ գործիչների առաջադրվելու պարագայում, պատրաստ եմ մրցակցությունից դուրս գալ եւ չհակադրվել ժողովրդի տվյալ հատվածի դիրքորոշումներին», - հիշեցնում է դերասանը եւ հայտնում, որ պատրաստվում է վերականգնվել Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում եւ հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան մտնել թիմով՝ կուսակցական ընկերների հետ միասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG