Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջարկում է Սասուն Միքայելյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկուշաբթի պաշտոնական գրությամբ դիմել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` առաջարկելով քննարկել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Սասուն Միքայելյանին Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց ուղարկելու հարցը:

Երկուշաբթի այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակ Գրիգորի Գրիգորյանը: Գրիգորյանը, մասնավորապես, փոխանցեց հետեւյալը. - «Հաշվի առնելով մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներ՝ սույն թվականի նոյեմբերի 21-ին Պաշտպանի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հանդիպեց դատապարտյալների հիվանդանոցում գտնվող ստացիոնար բուժում ստացող դատապարտյալ Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ներկայումս գտնվում է ծայրաստիճան վատառողջ վիճակում եւ իրեն ցուցաբերվող բուժoգնությունը որեւէ դրական արդյունք չի տալիս՝ կապված անհրաժեշտ բուժսարքավորումների եւ համապատասխան մասնագետների բացակայության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG