Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՍԴ է ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը փոխանցեց Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը, հինգշաբթի օրը Սահմանադրական դատարան (ՍԴ) է ներկայացրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ քննելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Պապիկյանը տեղեկացրեց նաեւ, որ ըստ ընթացակարգի, 20 օրվա ընթացքում ՍԴ-ի նախագահը կհրավիրի աշխատանքային նիստ, որի ընթացքում կորոշվի արձանագրությունների քննարկման օրը եւ կնշանակվի զեկուցող դատավոր:

Արձանագրությունների քննարկումը բաց է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG