Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը փոխանցեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) խոսնակ Հովհաննես Պապիկյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հինգշաբթի օրը Սահմանադրական դատարան (ՍԴ) է ներկայացրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ քննելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Պապիկյանը տեղեկացրեց նաեւ, որ ըստ ընթացակարգի, 20 օրվա ընթացքում ՍԴ-ի նախագահը կհրավիրի աշխատանքային նիստ, որի ընթացքում կորոշվի արձանագրությունների քննարկման օրը եւ կնշանակվի զեկուցող դատավոր:
Արձանագրությունների քննարկումը բաց է լինելու:
Ռուզաննա Ստեփանյան