Մատչելիության հղումներ

Կադրային փոխատեղումներ եւ նոր նշանակումներ Հայաստանի դատախազության համակարգում


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են կադրային փոխատեղումներ, նոր նշանակումներ:

Մարզերի եւ համայնքների դատախազություններում, գլխավոր դատախազությունում եւ զինվորական կենտրոնական դատախազությունում կատարված կադրային փոփոխությունների վերաբերյալ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում թվարկված են մոտ երկու տասնյակ անուններ:

«Կադրային փոխատեղումները դատախազության համակարգում կատարվում են պարբերաբար՝ նպատակ ունենալով բարձրացնել Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Հավասարազոր պաշտոններում կատարված փոխատեղումները կարեւորվում են՝ իրավապահ մարմինների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար», - ասել է գլխավոր դատախազը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG