Մատչելիության հղումներ

Գյումրիի նախկին ոստիկանապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ


Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանին:

Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2009 թվականի հուլիսի 24-ին Շահնազարյանը իր աշխատասենյակում ընդունել է քաղաքացի Գ. Վարպետյանին ու, լսելով նրա բողոքը, բռնություն է գործադրել նրա նկատմամբ` հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ, ապա հանձնարարել է իր ենթականերին նրան տանել հերթապահ մաս, ենթարկել խուզարկության եւ ապօրինի զրկել ազատությունից` շուրջ 7 ժամ քաղաքացուն փակված պահելով արգելախցերից մեկում:

Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով», որով սահմանված է 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկում: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG