Գյուղացիները բողոքում են, որ արդեն շուրջ երեք տարի է՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները չեն կարողանում տնօրինել, արոտավայրերում արածեցնել իրենց անասուններին, քանի որ այդ տարածքում, գյուղացիների պնդմամբ` ապօրինի, գործում է Էջմիածնից ընտրված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ավազի հանքը:
Գյուղացիները պարբերաբար կառավարության նիստի օրերին հավաքվում են կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի, նման մի բողոքի ցույց էլ տեղի է ունեցել հինգշաբթի օրը:
Եղեգնուտի բնակիչները, սակայն, լիահույս չեն, ասում են` արդեն երեք տարի է բողոքում են, սակայն որեւէ արդյունքի չեն հասել: