Քարզայը նախագահ հռչակվեց, երբ նրա մրցակից, նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան հրաժարվեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:
Աֆղանստանի նախագահի պաշտոնակալության արարողության նկատմամբ մեծ է ուշադրությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Հայտնի շատ գործիչներ իրենց բարի կամքն են հայտնում Քարզայի վարչակազմին:
Արարողությանը ներկա են լինելու Պակիստանի նախագահը, Հնդկաստանի վարչապետը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի արտգործնախարարները, Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
Քարզայի վարչակազմի աղբյուրների փոխանցմամբ` նախագահի պաշտոնը ստանձելու ժամանակ նա հանդես է գալու կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ պատմական ելույթով: Համիդ Քարզայի վրա մեծ ճնշում կա թե' Արեւմուտքից, թե' Աֆղանստանի ընտրողներից` նպատակային գործողությունների դիմել կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Օրերս ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ կդադարեցնեն մարդասիրական օգնությունը, եթե Աֆղանստանի կառավարությունը արդյունավետ միջոցներ չձեռնարկի կոռուպցիայի դեմ: Եվրամիության նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն էլ զգուշացրել է, որ հետեւելու են այդ գործընթացին:
Համիդ Քարզայը իր ելույթում անդրադառնալու է նաեւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներին, Աֆղանստանում միջազգային ուժերի դերակատարությանը, կառավարության բարեփոխումներին:
Մինչ նոր կառավարության ձեւավորումը, որը, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա Քարզայի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ անց, ներկայիս կառավարությունը նոյեմբերի 16-ին հայտարարեց բարձր մակարդակի կառույցի ստեղծման մասին, որը հետաքննելու է կոռուպցիոն դեպքերը բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
Երկրի ներքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ նախագահ Համիդ Քարզայի պաշտոնավարման առաջիկա 5 տարին պայքար է լինելու կոռուպցիայի դեմ: