«Առավոտ-ը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայ կամավորական համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունն իր ակտիվի ժողովում քննարկել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթը ու հանդես է եկել հայտարարությամբ, որում կոշտ քննադատության է ենթարկել նրա որոշ («Հայ դատը պետականազուրկ ազգին վայել դավանանք է», «Աշխարհը մեզ ճիշտ չի հասկանա») դիտարկումները: «Ինչպես քաղաքական շատ ուժեր, այնպես էլ այս նախաձեռնությունը Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած այն հատվածները, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանին՝ ներառյալ այն հատվածը, թե ինչ է խանգարում Սերժ Սարգսյանին օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով այդչափ նվաստանալու փոխարեն ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրելու սեփական ժողովրդից, ընկալել է որպես Սերժ Սարգսյանին համագործակցության կամ գործարքի, ընդդիմության «ակտիվ սպասումի» առաջարկ»:
Այդ նույն «առաջարկի» վերաբերյալ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Այսօր ակներեւ է, որ ոչ մի հարցում միասնակություն չկա Հայ ազգային կոնգրեսում: Իսկ իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանը հաստատագրեց, որ վերացել է նաեւ Կոնգրեսի ձեւավորման առանցքը դարձած Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Հետեւաբար ՀԱԿ-ի հետագա գոյությունը ինքնանպատակ է դարձել։ Եթե Տեր-Պետրոսյանը իրոք համագործակցելու ցանկություն ունի, ապա ոչ թե մեսիջներ պետք է հղի կամ ակնարկներ անի, այլ համարձակություն ու վճռականություն ունենա եւ մասնակցի Սերժ Սարգսյանի պարբերաբար նախաձեռնած խորհրդակցություններին ու քննարկումներին։ Սա երկխոսության լավագույն ձեւն է»։
«Ժանանակ»-ը գրում է. - «Իսկ ի՞նչ պիտի անի Դաշնակցությունը, եթե Սերժ Սարգսյանը իսկապես որոշի, որ Դաշնակցության ժամկետն արդեն սպառված է: Հավանական է դիտվում, որ Դաշնակցությունը կգնա Ռոբերտ Քոչարյանի մոտ: Բայց ո՞ւր: Մի՞թե Աֆրիկա՝ որս անելու: Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նրա վերջին ելույթը ցույց տվեց, աֆրիկյան որսորդական կլոր խարույկներին մասնակցելուց բացի, կարծես թե այլ բան չի անում, եթե չհաշվենք մեկ էլ այդ խարույկների օրագիր պահելը: Ի՞նչ կարող է առաջարկել Ռոբերտ Քոչարյանն իր որեւէ դաշնակցի, այդ թվում՝ այդպիսին համարվող «Բարգավաճ Հայաստան»-ին, որի նախագահը կարծես դարձել է անհամբեր եւ հեռուստաէկրաններից ցած չի իջնում: Գրեթե ոչինչ: Համենայնդեպս, եթե Ռոբերտ Քոչարյանը առաջարկելու բան ունենար, ապա իր աֆրիկյան արկածները պատմելու փոխարեն՝ հանդես կգար առավել լուրջ կեցվածքով, որը կարող էր բալասանի դեր կատարել Սերժ Սարգսյանի իշխանական մաներային որեւէ կերպ չհարմարվող իր պոտենցիալ դաշնակիցների համար»:
«Հրապարակ»-ը անդրադարձել է վարչապետի «հանրապետականացմանը». - «Երկար դիմադրեց Տիգրան Սարգսյանը, բայց պարզվեց՝ իշխող մեծամասությանն անդամագրվելը անխուսափելի է, եթե, իհարկե, չէր ուզում կորցնել վարչապետի աթոռը: Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությունը բավարար չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, հարկավոր է գոնե ձեւականորեն անդամագրվել խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին եւ ստանալ նրա աջակցությունը: Այդպես վարչապետը ավելի պաշտպանված կզգա իրեն ու կկարողանա դիմակայել տարբեր ազդեցությունների: Հակառակ դեպքում տեղին-անտեղի հիշում են նրա ՀՀՇ-ական եւ ԱԺՄ-ական անցյալը: Ոմանք էլ կարծում են, թե հին-բարի ավանդույթով նրան ոչ այնքան Սերժ Սարգսյանը, որքան Վազգեն Մանուկյանն է կառավարում»:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ անդրադարձել է Վարդան Խաչատրյանի կուսակցականության հարցին: Նա ասում է. - «Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ նա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության քաղաքական դիվանի անդամ է, որը մեզ խիստ զարմացրեց. չլինելով հնչակյան կուսակցության անդամ՝ ինչպե՞ս նա հայտնվեց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության քաղաքական դիվանում: Շատ հետաքրքիր մի վիճակ է. եթե Վարդան Խաչատրյանը հայաստանյան կառույցի անդամ չէ, ապա ո՞ր վիրտուալ երկրի Հնչակյան կուսակցության անդամ է, որի արդյունքում հայտնվել է Կենտրոնական վարչության քաղաքական դիվանում: Եթե նույնիսկ Կենտրոնական վարչությունը նման որոշում կայացրել է, ապա դա անօրինական է»: