Մատչելիության հղումներ

Եվրամիությունը երկարաձգեց Բելառուսի նկատմամբ վիզային սահմանափակումների սառեցումը


Եվրամիությունը այսօր երկարաձգել է Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վիզային սահմանափակումների սառեցումը, սակայն միաժամանակ որոշել է ամբողջությամբ չվերացնել դրանք` երկրում քաղաքական բարեփոխումների անբավարար առաջընթացի պատճառով:

Այսօր Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարների հաստատած հայտարարության համաձայն, սահմանափակումները սառեցված կմնան մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր` Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումները խթանելու նպատակով:

Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, այդ թվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ավելի քան չորս տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Եվրոպա սահմանափակելու որոշումը Եվրամիությունը ընդունել է 2006 թվականին, միջազգային դիտորդների գնահատականով` կեղծված նախագահական ընտրություններից հետո: Անցած տարվա հոկտեմբերին, սակայն, պատժամիջոցները մասամբ սառեցվեցին` այդ երկրում բարեփոխումները խթանելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG