Մատչելիության հղումներ

Իրանի առաջին տիկինը ներկայացել է հանրությանը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կինը այսօր ներկայացել է հասարակությանը, ինչը, լրատվամիջոցների գնահատմամբ, բացառիկ դեպք է:

Հռոմում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող` սովի դեմ պայքարին առնչվող գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում են 60 երկրների ներկայացուցիչներ, Իրանի առաջին տիկինը պետությունների ղեկավարների կանանց հավաքի ժամանակ պարենային անվտանգությանը նվիրված ելույթով է հանդես եկել: Նա Իրանը բնութագրել է իբրեւ սովի դեմ պայքարող երկրի օրինակ:

Առաջին տիկնանց համաժողովը ղեկավարում է Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG