Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթնաժողովին:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախատեսված է վարչապետի ելույթը գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաեւ հանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի, ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ:
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք: