Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները մտադիր են դիմել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարցով. այդ մասին արեւմտյան գործակալություններին հայտնել է Իսրայելի հետ բանակցություններում Պաղեստինի գլխավոր բանագնաց Սաէբ Էրեքաթը։
«Մենք արդեն հոգնել ենք եւ չենք հավատում Իսրայելի հավաստիացումներին՝ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ», - հայտարարել է Պաղեստինի ներկայացուցիչը եւ պնդել, թե Իսրայելի իշխանությունները շարունակում են զավթողական քաղաքականությունն ու չեն ուզում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք որոշել ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու խնդրանքով՝ մինչեւ 1967 թվականի հնգօրյա պատերազմը առկա սահմանների շրջանակներում, մայրաքաղաք Երուսաղեմով», - ընդգծել է Սաէբ Էրեքաթը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, սակայն, զգուշացրել է պաղեստինցիներին` «միակողմանի գործողությունների» չդիմել, եւ ընդգծել է, որ պաղեստինյան պետության ստեղծումը հնարավոր է միայն Իսրայելի հետ բանակցությունների միջոցով:
Չնայած Միացյալ Նահանգների գործադրած դիվանագիտական ջանքերին՝ կողմերի միջեւ բանակցությունները արդեն մեկ տարի է՝ չեն վերսկսվում։ Պաղեստինը պնդում է, թե երկխոսությունը սկսելուց առաջ Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի շինարարությունը գրավյալ տարածքներում։