Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում մահացել է նկարիչ Վահրիճ Բախչանյանը


Նյու Յորքում վախճանվել է իր երգիծանկարներով ու սրամիտ բառախաղերով հայտնի հայազգի նկարիչ Վահրիճ Բախչանյանը:

72-ամյա նկարչի մահվան պատճառը չի նշվում, սակայն նկարչական ցուցահանդեսների հայտնի կազմակերպիչ Մարատ Գելմանը իր բլոգում գրել է, թե Բախչանյանն ինքնասպան է եղել:

Խարկովում ծնված ու կրթություն ստացած նկարիչը, ում աշխատանքները անցած դարի 70-ական թվականներից սկսած բազմիցս ցուցադրվել են Ավստրիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում ու բազմաթիվ այլ երկրներում, 1974 թվականից ապրում էր Միացյալ Նահանգներում:

Բախչանյանը, ով հայտնի է իր սրամիտ բառախաղերով ու ասույթներով, ջերմ ընկերական հարաբերություններ ուներ Սերգեյ Դովլաթովի, Յուրի Միլոսլավսկու, Էդուարդ Լիմոնովի հետ: Հենց Բախչանյանի առաջարկով է Էդուարդ Սավենկոն վերցրել Լիմոնով կեղծանունը:

Բախչանյանը հաճախ էր կատակով կրկնում, թե ինքը «հայ է 150 տոկոսով, քանի որ հայ է եղել անգամ իր խորթ մայրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG