Մատչելիության հղումներ

Ուժեղ ձյան պատճառով Չինաստանում 38 մարդ է զոհվել


Ուժեղ ձյան պատճառով Չինաստանի հյուսիսում առնվազն 38 մարդ է զոհվել, այդ թվում` 4 երեխա, որոնք մնացել են դպրոցի տանիքի՝ ձյան ծանրությունից փլուզված բեկորների տակ։

Ինչպես հաղորդել է պետական «Սինխուա» գործակալությունը, ձյան հետեւանքով փլուզվել է ընդհանուր առմամբ 7 հազար բնակելի տուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG