Թուրքիայում այսօր ուժի մեջ է մտնում հեռուստառադիոհեռարձակման ոլորտի նոր կանոնակարգը, որով հանվում են ոչ-թուրքերերն լեզուներով հաղորդումների հեռարձակման համար նախատեսված սահմանափակումները։
Hurriet-ի փոխանցմամբ, մինչ այժմ գործող օրենսդրությունը ոչ-թուրքերեն լեզուներով հեռարձակումների տեւողությունը օրական սահմանում էր առավելագույնը 1 ժամ՝ ռադիոկայանների, եւ 45 րոպե՝ հեռուստաընկերությունների դեպքում։ Ավելին, երկու դեպքում էլ շաբաթվա կտրվածքով օտարալեզու հեռարձակումների հանրագումարային տեւողությունը չպետք է գերազանցեր 4 ժամը։
Նոր կանոնակարգից նաեւ հանվել է այն ենթակետը, որը արգելում էր ոչ-թուրքերեն լեզուներով կրթական ծրագրերի հեռարձակումը։