Մատչելիության հղումներ

Դեղ ներկրող ընկերություններին հրահանգված է զսպել «խոզի գրիպի» դեղորայքի ու բժշկական պարագաների գնաճը


Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ուրբաթ օրը տեղեկացրեց, որ դեղ ներկրող ընկերություններին պաշտոնապես հրահանգված է զսպել «խոզի գրիպի» համաճարակի դեմ օգտագործվող դեղորայքի ու բժշկական պարագաների գների աճը։

Հայաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվն արդեն հասել է 11-ի։ Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա, քանի որ ամեն ինչ արվում է վարակի տարածումը կանխելու համար։ Այդուհանդերձ, «խոզի գրիպի» դեմ Հայաստանում գրանցված միակ դեղամիջոցը՝ «Տամիֆլյուն», դեղատներից արագորեն սպառվել է։

«Նախարարը հրավիրել էր դեղ ներկրող բոլոր խոշոր կազմակերպություններին եւ խնդիր դրեց, որպեսզի հնարավորինս զսպեն դեղերի գների աճը։ «Տամիֆլյուի» գինը միջինը 15 հազար դրամ էր։ Այս վերջին շրջանում բարձրացավ մինչեւ 18 հազար՝ հենց դա էր խնդիրը», - նշեց Հայկ Դարբինյանը։

Փոխնախարար «անտեղի» որակեց բնակչության շրջանում առաջացած տագնապային տրամադրությունները, նշելով, որ դրա հետեւանքով վերջին օրերին դեղատներում արագորեն սպառվել է «խոզի գրիպի» դեմ նախատեսված «Տամիֆլյու» դեղամիջոցը։

«Չպետք է առնել այդ «Տամիֆլյու»-ները դեղատներից եւ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ չկա մի դեղ, որ հակացուցում չունենա, եւ նույն այդ «Տամիֆլյու»-ն անտեղի կանխարգելելու նպատակով օգտագործում են, օրգանիզմը սովորում է դեղին, բայց հետո, հենց որ հիվանդացան, «Տամիֆլյու»-ն այլեւս չի ազդելու կամ շատ թույլ է ազդելու։ Դրա համար աննպատակահարմար է վերցնել եւ զբաղվել ինքնաբուժությամբ», - ասաց Հայկ Դարբինյանը։

Դեղատներում մեծ քանակով դիմակներ են սպառվում
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG