Հարավային Օսիայի իշխանությունները տեղեկացնում են, որ «անօրինական կերպով սահմանը հատելու մեղադրանքով» ձերբակալվել են 4 վրացի անչափահասների՝ 14-ից 17 տարեկան տղաների։ Հարավային Օսիայի Տեղեկատվության նախարարության փոխանցմամբ, ձերբակալման պահին տղաների մոտ հայտնաբերվել են նռնակներ եւ պայթուցիկ նյութեր։
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը «խորը մտահոգություն» է հայտնել տղաների ճակատագրի հետ կապված եւ փոխանցել է, որ իրենք կապ են պահպանում միջադեպի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը «խորը մտահոգություն» է հայտնել տղաների ճակատագրի հետ կապված եւ փոխանցել է, որ իրենք կապ են պահպանում միջադեպի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։