«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչին ոստիկանության տրամադրած տեղեկանքին, ընդգծում է. - «Միայն հետախուզման մեջ գտնվելու փաստը երբեք չի կարող նշանակել, որ տվյալ անձն այդ ընթացքում Հայաստանում չի բնակվել: Նման պնդում անելու համար ոստիկանությունը պետք է մատնանշի, թե հետախուզվողը երբ եւ ինչպես է լքել Հայաստանի սահմանները, երբ եւ ինչպես է ետ վերադարձել: Եթե Նիկոլ Փաշինյանը լքել է Հայաստանը, այնուհետեւ` վերադարձել, եւ դա արել է օրինական ճանապարհով, ապա նրան պետք է սահմանային կետերից մեկում ձերբակալած լինեին: Իսկ եթե ոստիկանությունը կհամարձակվի պնդել, որ Փաշինյանն ապօրինի եղանակով է հատել ՀՀ սահմանը, ապա վաղուց «ՀԺ» գլխավոր խմբագրին պետք է մեղադրանք առաջադրված լիներ [պետական սահմանն ապօրինի հատելու համար]: Սակայն, նման մեղադրանք չի ներկայացվել: Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թվականի մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի կուսակցությունների առաջնորդները բավական լուրջ ակնկալիքներով սպասում են, որ գալիք շաբաթ ծրագրային ելույթով նրանց առջեւ հանդես է գալու Կոնգրեսի հիմնադիր-առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սպասվում է, որ նա իր ծրագրային ելույթով Կոնգրեսի առաջնորդներին է ներկայացնելու ընդդիմության հետագա ռազմավարական եւ մարտավարական անելիքները»:
«Առավոտ»-ը ներկայացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տարբեր տարիների զեկույցներից հատվածներ` առանձնացնելով միայն այն փաստերը, որոնք վերաբերում են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ծավալված հետապնդումներին: «1996 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ին, պատգամավորներ Սեյրան Ավագյանը եւ Ռուբեն Հակոբյանը ԿԸՀ-ից ազատությունից զրկվել եւ տարվել էին անհայտ ուղղությամբ, որտեղ դաժան ծեծի ենթարկվելուց հետո` սեպտեմբերի 26-ին ձեռնաշղթաներով բերվել էին ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Դավիթ Վարդանյանը սեպտեմբեր 26-ին, ժամը 4-ի սահմաններում, տնից տարվել էր Ներքին գործերի 6-րդ վարչություն եւ ենթարկվել խոշտանգումների` նախագահի թիկնազորի հրամանատար Ռոմեն Ղազարյանի (Բուդո) եւ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանի կողմից», - զեկույցներից մեջբերում է թերթը: 2008 թվականի դեպքերի առնչությամբ «Առավոտ»-ը ներկայացնում է զեկույցների այս հատվածները. - «Լուսինե Սահակյանը` գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ ընդդիմության անդամ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանը, դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալը կալանքի ժամանակ ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի: Նա վկաներ իրավիրելու միջնորդություն ներկայացրեց, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Սեդա Սաֆարյանը` նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի պաշտպանը, ասաց, որ իր պաշտպանյալը բերման ենթարկվելիս եւ ձերբակալության ընթացքում բռնության է ենթարկվել: Նա դատարանին եւ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել, սակայն ոչ մի արձագանք չի հետեւել եւ հետաքննություն չի նշանակվել»:
«Հայոց Աշխարհ»-ի հոդվածագիրը «Ճգնաժամի դարձերեսը եւ «պահեստապետերի ժամանակը» վերնագրի ներք նկատում է. - «Կոնկրետ մեզ պես հասարակ մարդկանց համար Հայաստանում արդեն երեւի մի 17 տարի է, ինչ ճգնաժամ է. տնտեսական, ֆինանսականն էլ վերադիր։ Ուղղակի մեկ շատ ճգնաժամ է, մեկ՝ մի թեթեւ ճգնաժամ է, մեկ էլ՝ ճգնաժամագույն է։ Ամեն դեպքում՝ ճգնում ենք, իսկ ժամը չի լրանում։ Բայց ես, օրինակ, բոլորովին չեմ կարծում, թե իսկապես ճգնաժամ է։ Մանավանդ, երբ անցնում եմ մեր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Ի՞նչ ճգնաժամ-մգնաժամ։ Չկա նման բան, որովհետեւ աջից ու ձախից վերջին մոդելի գերթանկարժեք մեքենաների երթեւեկը ոնց որ թե ճգնաժամի լավագույն վկայությունը չէ։ Ու ի՛նչ մեքենաներ են, մեկը մեկից «տժժացնող», մեկը մեկից «ծիծակ» համարներով։ Հանուն այդ «ծիծակության» նույնիսկ նոր տառով պետհամարանիշեր ներմուծեցին՝ PP»։
«Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ զբոսաշրջության բյուջետային ֆինանսավորումը կրճատվել է 5 անգամ, սակայն Հայաստանը սպասում է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսքի: «Զբոսաշրջության աջակցության համար 2010 թվականին նախատեսված է 25 միլիոն դրամ, որը 10 անգամ պակաս է 2009 թվականին պլանավորվածից եւ 5 անգամ՝ սպասվելիք կատարողականից: Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այս կրճատումները, ի զարմանս լրագրողների, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը խուսափողական պատասխան տվեց: Նա նախ ցանկացավ ճշտել, թե որտեղից այդ տեղեկատվությունը, հետո ասաց, թե որոշակի կրճատումներ են տեղի ունեցել, ու հույս հայտնեց, որ ԱԺ քննարկումների արդյունքում կրճատումները, այնուամենայնիվ, շատ մեծ չեն լինի», - փոխանցում է թերթը: «Կապիտալ»-ը նաեւ տեղեկացնում է. - «Սպասվում է, որ 2009 թվականին Հայաստան կայցելի մոտ 600 հազար զբոսաշրջիկ` 6 տոկոսով ավելի, քան նախորդ տարի»:
«168 ժամ»-ը հաղորդում է. - «Հայաստանի նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը 2010 թվականի պետական բյուջեի նախագծով գերազանցելու են այս տարվա հաստատված պետական բյուջեի նույն ցուցանիշը 2.1 տոկոսով, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերը գերազանցելու են 2009 թվականի համապատասխան ցուցանիշը 1.7 տոկոսով»: