«Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մոտ ապագայում լուծում ունի, որովհետեւ այդ հարցը շատ բարդ հարց է», - լրագրողները հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Շարմազանովը: - «Գլխավոր խնդիրը կարգավիճակի հարցն է: Մեր կարծիքը հստակ է՝ մենք հետքայլ չենք անելու կարգավիճակի հարցում: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադբեջանի կազմում»:
Իշխող կուսակցության մամուլի խոսնակը եւս մեկ անգամ շեշտեց, որ խնդիրը չի կարող լուծվել՝ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության. - «Խնդրի լուծման բանալին Ստեփանակերտում է»:
Անդրադառնալով հարցին, թե երբ Լեռնային Ղարաբաղը կդառնա բանակցային կողմ՝ Շարմազանովը ասաց. - «Չեմ կարծում, որ մենք այսօր հասել ենք համագործակցության այնպիսի եզրի, որպեսզի հասնենք վերջանական փուլի: Նախագահ Սարգսյանը հստակ ասել է՝ գլխավոր հարցը դա կարգավիճակի հարցն է: Եվ քննարկում են ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակի հարցը… Մեզ համար անընդունելի է այլ հարցեր քննարկելը… քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չէ»:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Շարմազանովը հիշեցրեց, որ դեկտեմբերի 7-ին լրանում է այն ժամկետը, երբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է հրապարակի իր կարծիքը, ինչից հետո արձանագրությունները պետք է ներկայացվեն լիագումար նիստին:
Շարմազանովը համոզնումք հայտնեց, որ թուրքական խորհրդանարանի հանձնաժողովը դրական եզրակացություն կտա. - «Եթե Թուքիայի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չտա, ապա չեմ կարծում, որ նրան [վարչապետ Էրդողանին] Վաշինգտոնում կընդունեն»:
Ի պատասխան հարցին, թե որոնք են լինելու Հայաստանի քայլերը՝ եթե Թուրքիայն չվավերացնի արձանագրությունները՝ Շարմազանովը ասաց, թե Հայաստանը չի ձգտում «ամեն գնով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ», եւ եթե այդ երկրի խորհրդարանը չհաստատի արձանագրությունները, ապա «գործընթացը դրանով կավարտվի»:
«Մեր պատասխան քայլը հետեւյալն է՝ Մեջլիսը կվավերացնի՝ մենք կվավերացնենք: Եթե ոչ՝ ուրեմն պրոցեսը վերջանում է», - ասաց Շարմազանովը: