Մատչելիության հղումներ

Միջնորդներին ընդունել է Սերժ Սարգսյանը


Տարածաշրջան այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Համանախագահները նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում ունեցած հանդիպումների մասին:

Առավոտյան միջնորդներին ընդունել է նաեւ Էդվարդ Նալբանդյանը:

Երեւանից համանախագահները կրկին մեկնել են Բաքու:

Լեռնային Ղարաբաղ նրանց այցելությունը նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG