Թուրքիայում «խոզի գրիպից» մահացել են մի տղամարդ, երկու կին եւ մեկ երեխա, ինչով A[H1N1] վիրուսի զոհերի թիվը երկրում հասել է 19-ի: Այդ մասին տեղեկացնում է Hurriyet Daily News-ը` վկայակոչելով CNN Turk-ի հաղորդումը:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը երեկ հայտարարել է, որ մահացած տղամարդը 28 տարեկան էր, կանայք` 32 եւ 33, երեխան` 6 տարեկան:
Թուրքիայում «խոզի գրիպից» մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի հիվանդանոցներից մեկի 28-ամյա դռնապանը:
Երկրի կառավարությունը երկուշաբթի օրվանից սկսել է «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութ բաժանել ռիսկային համարվող խմբերում` բուժաշխատողներ, երեխաներ, հղիներ, շաքարախտով հիվանդներ, սրտային հիվանդություններով եւ իմունային անբավարարությամբ տառապողներ: