Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի փոխանցմամբ, 4 միլիոն դրամի չափով կրճատվել են գործուղումների համար նախատեսված գումարները, եւ առկա գումարով Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները հնարավորություն կունենան յուրաքանչյուր մարզ այցելել ընդամենը 1 անգամ։ Ըստ պաշտպանի, նախորդ տարիների ֆինանսավորումը թույլ էր տալիս մարզեր այցելել տարեկան 2, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ 3 անգամ։
«Այսօր բանակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք նյութատեխնիկական տեսակետից՝ վառելիքի եւ այլ խնդիրները մեզ համար կարողանան լուծել», - ասում է Արմեն Հարությունյանը։
Վերջին երկու տարիներին պաշտպանի գրասենյակի մասնագետների կեսն է շարունակում աշխատել։ Արմեն Հարությունյանի խոսքով, պատճառը ցածր աշխատավարձն է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամսական միջին աշխատավարձը 119 հազար դրամ է։
«Այսօր խոսել աշխատավարձի բարձրացման մասին դա ռեալ չէր լինի։ Այսօր դա կլիներ պոպուլիզմ», - այս առիթով ասաց Օմբուդսմենը։ - «Պետք է փորձես հարց բարձրացնել, երբ այդ հնարավորությունը կա։ Այս տարի մենք կառավարության հետ բանակցեցինք, որպեսզի այդ բյուջեի կրճատումները լինեն այն տողերից, որոնք որ մենք կկարողանանք կոմպենսացնել, կամ որոնք մեզ համար այդքան վտանգավոր չեն»։