Մատչելիության հղումներ

Իրանում ձերբակալվել է «Ֆրանսպրես»-ի թղթակիցը


Իրանի անվտանգության մարմինները ձերբակալել են «Ֆրանսպրես» գործակալության թղթակից Ֆարհադ Փուլադիին, երբ վերջինս փորձել է լուսաբանել երեկվա իրադարձությունները: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ի Թեհրանի բյուրոյի ղեկավարը:

Այսօրվա դրությամբ, Փուլադիի գտնվելու վայրը հայտնի չէ:

Նախօրեին, երբ Իրանում հակաամերիկյան ակցիաներով նշվում էր 1979 թվականին Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման 30-րդ տարին, ընդդիմությունը փորձել է հակակառավարական ցույց անցկացնել, որը, սակայն, ոստիկանները ցրել են ուժի գործադրմամբ, կան նաեւ ձերբակալվածներ:

Իրանում օտարերկրյա լրատվամիջոցներին արգելված է իշխանությունների կողմից չթույլատրված ակցիաների ուղղակի լուսաբանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG