Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն Ադրբեջան կուղարկի «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութի 170 հազար չափաբաժին


Նոյեմբերի վերջին Ադրբեջանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) կստանա «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 170 հազար չափաբաժին:

Ինչպես APA գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից, այժմ պատվաստանյութը գրանցվում է ԱՀԿ-ում եւ Ադրբեջան ուղարկվելուց հետո գրանցում է անցնելու նաեւ այդ երկրում:

Ներկայումս Ադրբեջանում որոշվում են առաջնահերթ խմբերը պատվաստման համար, իսկ պատվաստումը կանցկացվի դեկտեմբերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG