Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պատվիրակությունը այցելում է Հարավային Օսիա


ՄԱԿ-ի պատվիրակությունը այսօր այցելում է Հարավային Օսիա: Ըստ հաղորդագրության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Քելին, ով զբաղվում է հարկադրաբար տեղահանվածների հարցերով, Ցխինվալիում հանդիպումներ է ունենալու ռուս - վրացական պատերազմի հետեւանքով տեղահանվածների հետ:

ՄԱԿ-ի փորձագետները զեկույց են պատրաստելու, որը 2010 թվականի մարտին ներկայացվելու է Մարդու իրավունքների խորհրդին:

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի` ռուս - վրացական պատերազմի պատճառով մոտավորապես 158 հազար 600 մարդ լքել են իրենց տները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG