Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանվել է հայտնի գործարար Շաբթայ Կալմանովիչը


Երեկ երկոյան Մոսկվայում սպանվել է հայտնի գործարար, Ռուսաստանի բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մենեջեր Շաբթայ Կալմանովիչը: Վերջինիս գնդակահարել են հենց մեքենայի մեջ` քաղաքի կենտրոնում:

Չնայած ձեռնարկված օպերատիվ միջոցառումներին` իրավապահներին չի հաջողվել «տաք հետքերով» բռնել հանցագործին:

80-ականների սկզբներին Կալմանովիչը Իսրայելում համարվում էր ԽՍՀՄ-ից այդ երկիր մեկնածների շրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը: 1988-ին նա մեղադրվել էր Խորհրդային Միության օգտին լրտեսություն կատարելու մեջ եւ մի քանի տարի անցկացրել բանտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG