Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը, Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը այսօր մասնակցելու են Բեռլինյան պատի փլուզման 20-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նրանք առանցքային դերակատարություն են ունեցել Գերմանիայի վերամիավորման գործում։
Բեռլինի պատը՝ «սառը պատերազմի» ամենաարտահայտիչ խորհրդանիշը, քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին:
Բեռլինի պատը՝ «սառը պատերազմի» ամենաարտահայտիչ խորհրդանիշը, քանդվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ին: