Մատչելիության հղումներ

Հայաստանցին Վոլգոգրադում մեղադրվում է 12-ամյա աղջնակի բռնաբարության մեջ


«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, երեկ Վոլգոգրադում 12-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Վոլգոգրադի մարզի դատախազությանն առընթեր Ձերժինսկու շրջանի քննչական վարչության ղեկավար Ալեքսանդր Արխիպովը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 131 հոդվածով` «14 տարեկանը չլրացածի բռնաբարություն» եւ 161 հոդվածով` «ավազակություն»։

Արխիպովի վկայությամբ` հանցագործը 25 տարեկան է, Դոնի Ռոստովից երկու տարի առաջ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ ապրում է առանց գրանցման։

Ձերբակալվածը, որի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, իր արարքի վերաբերյալ բացատրություն չի տվել։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչեւ 20 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG