Մատչելիության հղումներ

Չեխիան կվավերացնի Լիսաբոնի պայմանագիրը


Երեկ Բրյուսելում ավարտված Եվրամիության հերթական գագաթնաժողովի արդյունքում ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի առաջ քաշած նախապայմաններին, եւ այժմ պաշտոնական Պրահան կվավերացնի Լիսաբոնի պայմանագիրը այն վերապահումներով, որոնք կիրառել են Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը:

Չեխիան Եվրամիության անդամ վերջին պետությունն էր, որը հրաժարվում էր վավերացնել Լիսաբոնի պայմանագիրը:

Չեխիայի համաձայնությունը ստանալուց հետո ճանապարհ է հարթվում նաեւ Եվրամիության նախագահի պաշտոնի ստեղծման համար, ինչը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG