Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի ոստիկանության պետին, գլխավոր դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպանին հղել է «Հաղորդում հանցագործության մասին»` պնդելով, որ իրավապահները այսօր ապօրինաբար խոչընդոտել են իր եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիան:
«Ես եւ ՀՀ այլ քաղաքացիներ 2009 թվականի հոկտեմբերի 29-ին կառավարության շենքի առջեւ պաստառներով կազմակերպել էինք բողոքի գործողություն` ընդդեմ հայ - թուրքական արձանագրությունների վավերացման, ինչպես նաեւ` ի անհամաձայնություն վարչապետ Տիգրան Սարգսյանի` երեկ Ազգային ժողովի դահլիճում հնչեցրած այն մտքի, թե «Հայոց աշխարհի շահերը տարբեր են»: Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ նույն տեղում կայացած բողոքի գործողության` այս անգամ ոստիկանների ապօրինի արարքը միայն մեր առջեւ ոստիկանական պատ կազմելու մեջ էր, որը նպատակ ուներ պաստառները փակել անցորդների աչքից: Բողոքի գործողության երկրորդ մասը, որը նախատեսված էր անցկացնել Բաղրամյան պողոտայում` նախագահական նստավայրի դիմացի մայթին, մեզ չհաջողվեց», - գրում է պատգամավորը` տեղեկացնելով, որ Ազգային ժողովի գլխավոր մուտքից ոչ հեռու շուրջ երկու տասնյակ ցուցարարների ճանապարհը փակել են ոստիկանները»:
«Ըստ ոստիկանների` իրենք էլ չգիտեին, թե որ օրենքի հիման վրա են խոչընդոտում մեր տեղաշարժը: Միակ պատճառաբանությունը հետեւյալն էր, թե նախագահը միջոցառում է անցկացնում եւ իրենք նպատակահարմար չեն գտնում մեր տեղաշարժը: Մենք` ցուցարարներս, փորձեցիք այդ վայրում` Բաղրամյան փողոցում, շարունակել մեր բողոքի գործողությունը: Երբ պաստառներով կանգնած երգում եւ վանկարկում էինք, ոստիկանները սկսեցին հրել ու ետ մղել մեզ եւ պատռեցին Հայաստանի ու Արցախի քարտեզը», - իր հաղորդման մեջ գրում է պատգամավորը` պնդելով, որ «ոստիկանների կողմից վերը նշված գործողությունները ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների խախտում են»: