Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հանդիպում: Այդ մասին այսօր հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հանդիպումը նախաձեռնել էր Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Կլոր սեղանի» շուրջ երկու երկրների թերթերի, լրատվական գործակալությունների, հեռուստաալիքների եւ ինտերնետային պորտալների ղեկավարները` ռուսաստանցի գործընկերների, մասնակցությամբ քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական շրջանակներին հուզող հարցեր, որոնց թվում գլխավորներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման էր:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Փոլադ Բյուլբյուլօղլին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական: