Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Փիթեր Սեմնեբին քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ - թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: