Մատչելիության հղումներ

Աշխարհի 18 քաղաքներում կայացավ Ջեքսոնի մասին ֆիլմի պրեմիերան


Աշխարհի հինգ մայրցամաքների 18 քաղաքներում միաժամանակ կայացել է փոփի գերաստղ Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին ամիսների մասին պատմող «Սա է» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Երկու ժամ տեւողությամբ կինոնկարը հիմնված է Ջեքսոնի ծրագրած վերադարձի համերգաշարի փորձերի ավելի քան 100 ժամ տեսագրության վրա:

Իր մահվանը նախորդած չորս ամիսներին Ջեքսոնը Լոս Անջելեսում պատրաստվում էր 50 համերգների շարքին, որոնք մեկնարկելու էին հուլիսին Լոնդոնում:

Մայքլ Ջեքսոնը մահացել է հունիսի 25-ին` 50 տարեկանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG