Ցանկում Ֆինլանդիային հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Ավստրալիան, Կանադան, Հոլանդիան, 9-րդ տեղում ԱՄՆ-ն է, 10-րդը` Նոր Զելանդիան։
«Լեգատում ինստիտուտը» վերլուծական անկախ կենտրոն է, գտնվում է Լոնդոնում եւ հիմնադրվել է ներդրումային ու բարեգործական ծրագրեր իրականացնող «Լեգատում գրուփ» ընկերության կողմից։
Բարեկեցության ցուցիչը, որը «Լեգատում ինստիտուտը» հրապարակում է ամեն տարի, կազմում են Օքսֆորդի, Հարվարդի, Դյուքի, Լոս Անջելեսի, Սան Դիեգոյի, Թաֆթսի, Սթենֆորդի համալսարանների, Հեմիլթոնի քոլեջի, գիտական հեղինակավոր այլ կենտրոնների մասնագետները։ Նրանք հաշվարկում են 44 գործոններ, որոնք վերաբերում են բնակիչների նյութական ապահովությանը, կենսամակարդակին, կյանքի ընդհանուր որակին, երկրի տնտեսական զարգացմանը, առողջապահությանը, ժողովրդավարության աստիճանին, կրթությունը, անձնական անվտանգությանը։
«Լեգատում ինստիտուտի» փոխնախագահ Ուիլյամ Իմբոդենը նշել է, որ ցանկում առաջատարների մեծ մասը հյուսիսատլանտյան եւ անգլախոս երկրներն են, առաջին 20-ից 18-ը` եվրոպական եւ հյուսիսամերիկյան, որոնց ընկերակցել են նաեւ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան։
Փորձագետները որպես չափազանց խոսուն հանգամանք են նշում այն, որ առաջին տեղերը զբաղեցրած սկանդինավյան երկրներն ու Շվեյցարիան ամեն տարի առաջին դիրքերում են նաեւ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության զեկույցներում։
Նախկին սոցիալիստական երկրներից առաջատարը 20-րդ տեղը զբաղեցնող Սլովենիան է, նախկին խորհրդային երկրներից լավագույն վիճակում 31-րդ տեղում գտնվող Էստոնիան է։ Թուրքիան եւ Ռուսաստանը կիսում են 69-րդ տեղը։ Իրանը 94-րդն է։ Վերջին` 104-րդ տեղում Զիմբաբվեն է:
Հարավկովկասյան երկրները «Լեգատում ինստիտուտի» կազմած այս տարվա ցուցիչում ընդգրկված չեն։